Ֆրանսիացի մարզիկը մահացել է «Դաքարում» ստացած վնասվածքներից
Ֆրանսիացի մոտոարշավորդ Պյեր Շերպենը մահացել է «Դաքար» բազմօրյա ավտոարշավի 10-րդ փուլում ստացած վնասվածքների հետևանքով: Դժբախտ պատահարը տեղի էր ունեցել հունվարի 10-ին, փոխանցում է Heros des Belles-Motos թիմի մամուլի ծառայությունը:
Մրցման 178-րդ կմ-ին մարզիկը գլխի լուրջ վնասվածքներ էր ստացել մոտոցիկլից ընկնելու պատճառով: Դրանից հետո Շերպենը տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ նա արհեստական կոմայի մեջ էր: Օրեր անց մարզիկը մահացել է:
52-ամյա Շերպենը «Դաքարին» մասնակցում էր չորրորդ անգամ: Դրանից առաջ նա ռալիի մրցումների էր մասնակցել 2009, 2012 և 2015 թվականներին: