Русский
Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек Карапетян Российская теннисистка Алина Чараева будет представлять Армению

«Ինձ նման կանանցից տղամարդիկ կարող են վախենալ». Հրաչուհի Ութմազյանը`անձնական կյանքի, հիասթափությունների ու սերիալներում չնկարահանվելու մասին

Նա սկսել է աշխատել ութ տարեկանից, ասում է` իր զբաղվածությունը չի խանգարել, որպեսզի վայելի մանկությունը: Հաճախ է կրկնում, որ միջակություն չի սիրում ու փորձում է լավագույնս ներկայանալ այն ոլորտներում, որոնցում ընդգրկված է:


Tert.am Life-ը հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանի հետ զրուցել է մանկության, տարբեր ոլորտներում իրեն փորձելու, սերիալներում չնկարահանվելու, անձնական կյանքի և հիասթափությունների մասին:

-Հրաչուհի, փոքրուց զբաղված եք եղել, այդ զբաղվածությունը շարունակվում է մինչև օրս: Հանգստի, դադարի կարիք չե՞ք ունենում:


-Քանի որ շատ եմ աշխատել, հիմա, երբեմն, նաև դադարներ եմ ունենում ու հանգստանում: Երբ փոքր էի, մայրս ամեն ինչ անում էր, որպեսզի այն, ինչով զբաղվում էի, պրոֆեսիոնալ մակարդակի լիներ: Կողքից մորս շատ են ասել՝ պետք չէ երեխան այդքան զբաղված լինի, բայց զբաղվածությունս ինձ չի խանգարել, ես փառահեղ մանկություն եմ ունեցել: Ութ տարեկանից աշխատել եմ, եղել բեմում, հայրիկիս հետ շրջագայությունների մեկնել ու այնպես է ստացվել, որ ծնողներիս շնորհիվ այդ ամենը բալանսավորված է եղել: Տարիներ հետո միայն շնորհակալ եմ մայրիկիս, քանի որ եթե այդ տարիքում այդ գիտելիքները ձեռք չբերեի, այսօր չէի լինի այն, ինչ կամ: Հիմա, երբ տեսնում եմ բազմազբաղ երեխաների, միայն ուրախանում եմ: Գուցե հիմա չեն հասկանում, բայց տարիներ հետո դրա պտուղները կքաղեն:

 

-Զբաղվածության մեջ հասցնու՞մ էիք բակային խաղերին մասնակցել:

-Ես չեմ խաղացել այն խաղերը, որոնք խաղում էին մյուս երեխաները: Ունեմ մանկության ընկերներ`Սոնան և Դավիթը, որոնց հետ մեծացել եմ, նրանց հետ հնարել ենք մեր խաղերը ու հրաշալի մանկություն ստեղծել: Երբ դպրոց գնացի, իմ դասարանի երեխաներն ինչ-որ խաղերի անուններ էին տալիս, որոնք ինձ ծանոթ չէին: Անկեղծ ասած, այդ խաղերն ինձ երբեք չեն էլ գրավել: Ցանկանում եմ բոլոր երեխաներն ունենան այնպիսի մանկություն, ինչպիսին իմն է եղել:

-Ժամանակին զուգահեռ մի քանի նախագիծ էիք իրականացնում: Բա՞րդ է լավագույնս ներկայանալ միանգամից մի քանի տեղում:

- Իհարկե բարդ է, բայց պետք է փորձել: Եթե զգայի` ինչ-որ մի տեղ թերանում եմ, արագ բաց կթողնեի այդ ոլորտը, բայց նման բան չեղավ: Ժամանակին ինձ ասում էին՝ հնարավոր չէ այդպես, պետք է մեկն անել, բայց հիմա, համաշխարհային մասշտաբով խելացի մարդիկ ասում են, որ մեկ մասնագիտությունը բավարար չէ, մարդը պետք է շարունակի անընդհատ ինքնակրթվել, փորձի գտնել իրեն տարբեր մասնագիտություններում: Տարեցտարի բազմաթիվ մասնագիտություններ այլևս գործուն չեն լինում, դրանց փոխարինելու են գալիս նորերը: Պանդեմիան էլ ևս մեկ անգամ ապացուցեց, որ պետք է ճկուն լինել ու փորձել քեզ գտնել տարբեր մասնագիտություններում:

-Ձեր շրջապատից շատերը չդիմացան սերիալիային գայթակղությանը, բայց Ձեզ այդպես էլ սերիալներում չենք տեսնում: Մի՞թե առաջարկներ չեն եղել:

-Առաջարկներ եղել են, բայց ես երբեք չեմ անի մի բան, որն ինձ հոգեհարազատ չէ: Մինչև այժմ եղած բոլոր առաջարկների համար շնորհակալ եմ, բայց դրանք իմը չեն եղել: Չեմ բացառում, որ մի օր որակյալ բազմասերիանոց ֆիլմում կխաղամ ու ինձ կտեսնեմ դրա մեջ:

 

-Ձեր հարցազրույցներում հաճախ եք ասում, որ միջակություն չեք սիրում: Ձեր շրջապատում միջակներ չկա՞ն:

-Մարդն ինքն իրեն շրջապատում է իր նման մարդկանցով: Ինչքան շրջապատդ կայացած է, այնքան ինքդ ես կայանում: Կարծում եմ`իմ շրջապատում այնպիսի ընկերներ են, ովքեր իրենց գործում պրոֆեսիոնալ են: Շատ ընկերներ ունեմ, որոնք ինձ մնացել են աշխատանքային դաշտից, նրանց մեջ միջակներ չկան:

-Ասում են` տղամարդիկ վախենում են կայացած ու ուժեղ կանանցից: Համաձա՞յն եք:

-Չեմ բացառում, որ կայացած և ուժեղ կնոջ կողքին լինելը դժվար է, բայց կանայք չեն ստեղծում այս կարծրատիպը, այլ հենց տղամարդիկ: Եթե նույնիսկ տղամարդը այնքան կայացած չէ, որքան իր կողքի կինը, նա կարող է կնոջ միջոցով կայանալ: Ինքս ամենափոքր կենցաղային խնդրից մինչև գլոբալ խնդիրներ կարողանում եմ լուծել: Պարզ է, որ ինձ նման կանանցից տղամարդիկ կարող են վախենալ, բայց նայած ինչ տղամարդ:

- Ձեր կողքին կտեսնե՞ք այնպիսի տղամարդու, որն այնքան կայացած չէ, որքան Դուք:

-Եթե տղամարդը քաջ գիտակցի, որ փորձ ունեմ ինչ-որ հարցերում ու չվախենա իրենից կայացած մարդու կողքին լինել, ուրեմն` այո: Մի այսպիսի ոսկե կանոն կա` յուրաքանչյուր կայացած տղամարդու հետևում կանգնած է կամ նրա մայրը, կամ կինը, իսկ կայացած կնոջ հետևում ոչ ոք չկա, հենց ինքն է:

 

-Հիասթափություններ շա՞տ եք ունեցել:

- Չեն կարող չլինել, բայց հիմնականում ընկերական հարաբերություններում են եղել: Երկար եմ գալիս այն որոշմանը, որ տվյալ մարդն իմ կյանքում այլևս չպետք է լինի: Նախ փորձում եմ հասկանալ, թե ինչու իմ հանդեպ արեց այս կամ այն քայլը: Հայրս միշտ ասում է` յուրաքանչյուր սխալի համար կա արդարացում ու ներում, բայց ստի համար ներում չկա: Երբ սկսում եմ հարաբերություններում տարբեր դրսևորումներով տեսնել սուտը, լուռ հեռանում եմ: Ես նույնիսկ ներելու կամ չներելու իրավունք չունեմ, ես բաց եմ թողնում նրանց: Ամերիկացի բանաստեղծուհի Մայա Անջելոուն մի այսպիսի խոսք ունի` այն, ինչ դու արեցիր ինձ, իմացիր, որ արդեն քեզ հետ պատահել է:

-Բաց թողնելուց հետո կարողանու՞մ եք չհիշել նրանց:

-Ցավոք սրտի, այո՛: Երբ հիասթափությունդ մեծ է լինում, կարողանում ես այլևս չհիշել նրանց, բայց նայած, թե ինչ իրավիճակ է: Հիմնականում, եթե իրավիճակը հասել է գնալուն, այլևս չեմ հիշում նրանց:

Մարիամ Խաչատրյան

Ավելին

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян