Անբացատրելի երևույթ. Հայաստանում աղբյուրի ջուրը վառվում է․ տեսանյութ
Անբացատրելի երևույթ. Հայաստանում աղբյուրի ջուրը վառվում է․ տեսանյութ
Թվում է, որ մեր շրջապատում տեղի ունեցող բոլոր երևույթներն արդեն լիովին ուսումնասիրված են և ունեն գիտական բացատրություն։ Սակայն, դեռ կան չբացահայտված երևույթներ, որոնք գիտնականներին կանգնեցրել են փակուղու առաջ։ Այսօր մարդիկ փորձում են ուսումնասիրել տիեզերքի հեռավոր մոլորակները, տիեզերքի հեռավոր եզերքները, պարզվում է, որ մեր շրջապատում կան առեղծվածային երևույթներ և մենք մեր սեփական աչքերով կարող ենք դա տեսնել։ Երկրագնդի վրա կան տասնյակ վայրեր, որոնք մարտահրավեր են նետում բնության օրենքներին: Այս առեղծվածային երևույթները գրավում են ոչ միայն գիտնականների, այլ նաև աշխարհի տարբեր ծայրերից ժամանող զբոսաշրջիկների ուշադրությունը:
Օրինակ, այդպիսի առեղծվածային բայրերից մեկը գտնվում է Հայաստանում` Արագած լեռան հարավային լանջին, Ամբերդ միջնադարյան ամրոց տանող ճանապարհին: Այս ճանապարհի վրա մեքենայի փոխանցումը նեյտրալ դիրքում թողնելու դեպքում այն ինքն իրեն կսկսի դեպի վեր շարժվել, իսկ որոշ տեղերում` նույնիսկ ավելացնել արագությունը:Բայց դա այստեղ տեղի ունեցող միակ անոմալ երևույթը չէ. լեռնային գետակը ևս ներքևից վերև է հոսում:
Եվս մեկ առեղծված․ աղբյուրից հոսող ջուրն այրվում է։ Պատկերացնու՞մ եք։ Մանրամասները ստորև ներկայացվող տեսանյութում