Բացահայտվել է նախորդ տարի Հայկավան գյուղում կատարված 40-ամյա տղամարդու սպանությունը (Տեսանյութ)
Օպերատիվ խումբը մեկնել էր հիվանդանոց։ Բայց տուժողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները։ Հայտնել էր՝ իբր ընկնելու հետևանքով է վնասվածքը ստացել։ Վնասվածքի բնույթը, սակայն, այլ բան էր հուշում, և նրա խոսքերը ոստիկաններին հավատ չէին ներշնչել։ Հայկավան մեկնած քրեական հետախույզները օպերատիվ հարցումների արդյունքում պարզել էին թե՛ դեպքի հանգամանքները և թե՛ 46-ամյա կասկածյալի ինքնությունը, որի տանը կատարվել էր դանակահարությունը։
Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Սակայն ո՛չ այդ, ո՛չ էլ հաջորդ օրերին կասկածյալին հայտնաբերել չհաջողվեց։
2020 թվականի դեկտեմբերի 17-ին, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով, 46-ամյա տղամարդու նկատմամբ հայտարարվեց հետախուզում։
Որոնողական աշխատանքները շարունակվեցին։ Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների հետևողական աշխատանքի շնորհիվ հունվարի 18-ին հետախուզվողը Հայկավան գյուղում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։
Նա կալանավորվել է:
Կատարվում է քննություն»: