Նեյմարը կարող է երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ
Բրազիլիայի ազգային թիմի ավագ և հարձակվող Նեյմարը կարող է երկարաձգել պայմանագիրը Ֆրանսիայի բազմակի չեմպիոն ՊՍԺ-ի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Mundo Deportivo-ն: Թե ՊՍԺ-ն, թե Նեյմարը կարծես հասել են ընդհանուր հայտարարի նոր պայմանագրի կետերի շուրջ: Բրազիլացու ներկայիս պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:
Բրազիլացին «Բարսելոնա»-ից հեռացել է 2017 թվականին և միացել ֆրանսիական ՊՍԺ-ին: «Բարսելոնա»-ի կազմում Նեյմարը հանդես է եկել 2013-17 թվականներին և դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, երեք անգամ տիրացել Իսպանիայի գավաթին, մեկական անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի, աշխարհի ակումբային առաջնության գավաթները և ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը: