Մանվել Գրիգորյանի գերեզմանը քանդե՞լ են. լուրերի հետքերով
Համացանցում տարածված լուրերի համաձայն՝ հունվարի 6-ին ԵԿՄ նախկին նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հարազատներն այցելել են Արշալույս գյուղի իրենց ընտանեկան գերեզմանատուն, սակայն գեներալի մարմինը գերեզմանում չի եղել:
Ըստ նույն լուրերի՝ գեներալի շիրիմն ամբողջությամբ քանդված է եղել, իսկ դիակը՝ հանված դագաղից և դրված գերեզմանի կողքին:
Լուրերի հետքերով ArmLur.am-ը զրուցեց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի հետ, ով ընտանիքի անունից մեզ հետ զրույցում հայտարարեց, որ տարածված լուրն իրականությանը չի համապատասխանում։