Շուռնուխից վերադառնալիս ականատես եղանք իշխանության բեմադրած հերթական ցածրորակ, էժանագին շոուին․ Իվետա Տոնոյան
ПолитикаԻվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Գործընկերներիս հետ այսօր աշխատանքային այցով կրկին Սյունիքում էինք: Շուռնուխից վերադառնալիս ականատես եղանք իշխանության բեմադրած հերթական ցածրորակ, էժանագին շոուին: Սցենարը հետևյալն էր՝ Սիսիանի ու հարակից համայնքների մի խումբ բնակիչներ փակել էին ճանապարհը՝ իբրև թե թույլ չտալու համար, որ Վազգեն Մանուկյանը մուտք գործի Սյունիք, այն դեպքում, երբ նման այց նախատեսված չէր: Անզեն աչքով էլ տեսանելի էր, որ տեղի ունեցածն ընդամենը ուղղորդված սադրանք էր, որի դերակատարները իշխանությունների մանիպուլյացիաներին տրված մեր մի քանի հայրենակիցներն էին: Տեղական արտադրության գավառական իշխանիկներներն այնքան հապշտապորեն էին կազմակերպել իշխանությունների պատվիրած բեմականացումը, որ բացի ուղիղ եթերով տեղի ունեցածը հեռարձակող մի քանի սադրիչներից, ուրիշ որևէ մեկը չէր միջամտում այս ներկայացմանը: Եվ ի՞նչ է ստացվում. այսօր առկա հազարավոր խնդիրներին լուծում տալու, հայրենազրկված ու թուրքի քթի տակ հայտնված տասնյակ հազարավոր մարդկանց մասին մտածելու, երկրի անվտանգությունը պաշտպանելու փոխարեն աթոռից սոսնձվածները զօր ու գիշեր տվայտվում են մեկ մտքի շուրջ՝ ինչպե՞ս խանգարել աշխատող, գործ անող մարդկանց: Իսկ մենք ձեր թեթև ձեռքով այլևս սահմանապահ դարձած Շուռնուխում էինք՝ մարդկանց օգնելու,նրանց հոգսը մեղմելու նպատակով: Եվ վերջում դիմում եմ բոլոր նրանց, ովքեր կանգնած են այս էժանագին բեմադրության հետևում… Մենք աշխատանքային հերթական այցը հաջողությամբ ավարտած վերադառնում էինք Սյունիքից, իսկ Արցախը թուրքին հանձնած ձեր վարչապետը վերջերս անգամ Սյունիք մտնել չկարողացավ, որովհետև արժանապատիվ սյունեցիները թույլ չտվեցին: Մենք գնացել ու օրեր հետո էլի գնալու ենք Սյունիք: Գնալու ենք, որովհետև իշխանության անբանության ու ապաշնորհության արդյունքում այնտեղ շատ անելիքներ ունենք: Գնալու ենք, որովհետև մենք մեր հայրենիքում վախենալու ոչինչ չունենք…