Հայտնաբերվել է 3 զինծառայողի աճյուն
Հունվարի 16-ի որոնողական աշխատանքների ընթացքում Ֆիզուլի, Ջաբրայիլ, Հադրութ ուղղություններից հայտնաբերվել է 3 զինծառայողի դի: Այս մասին «Հետքին» հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: Մարմինների ինքնությունը չի հաջողվել ճանաչել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Որոնողական աշխատանքներին մասնակցել են նաև կամավորներ, զինծառայողների հարազատներ: Այսօր՝ հունվարի 17-ին որոնողական աշխատանքներ իրականացվում են Ֆիզուլի, Ջաբրայիլ, Որոտան, Հադրութ ուղղություններում: