Փրկված նավաստին պատմել է Սև ծովում չորաբեռ նավի խորտակման մասին
Ավելին՝ Newsarm.live
«Arvin» չորաբեռ նավի անձնակազմի փրկված անդամներից մեկը պատմել է խորտակման մասին: Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Սիբիգան տեսանյութը հրապարակել է իր թվիթերյան էջում: Նյութը վերցրել ենք gazeta.ru կայքից:
Նավաստու համաձայն՝ խորտակումից առաջ նավը ծածկվել է մի մեծ ալիքով, տախտակամածին 12 մարդ է եղել:
Կադրերում երևում է, որ անձնակազմի անդամը գտնվում է հիվանդանոցում:
Վերջին տվյալների համաձայն՝ նավի տախտակամածին եղել է 2 ռուս և 10 ուկրաինացի:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը