Փաշինյանը գիտակցու՞մ է այս իրավիճակի համար իր անձնական պատասխանատվությունը․ Արթուր Ղազինյան
Политика«Մեկ Հայաստան» կուսակցությանն նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝
351 նոր վարակակիր մեկ օրվա ընթացքում։
Սպասելի էր՝ հաշվի առնելով իշխանության բնույթն ու բովանդակությունը։
Ինձ այստեղ ուրիշ բան է հետաքրքրում. Փաշինյանը գիտակցու՞մ է այս իրավիճակի համար իր անձնական պատասխանատվությունը, հասկանու՞մ է, որ իր և իր անգրագետ թիմի դատարկ մեծամտության ու անբովանդակ պոռոտախոսության պատճառով Հայաստանի տնտեսական ու առողջապահական համակարգերը հայտնվել են փլուզման եզրին։
Պատրա՞ստ է կրել անձնական և թիմային պատասխանատվություն այս իրավիճակի համար, խոստովանել իր անզորությունն ու անկարողությունը դիմակայել օրեցօր խորացող և անկառավարելի դարձած մարտահրավերներին։
Հայրենասեր, պատասխանատու և ինքնասիրություն ունեցող առաջնորդը վաղուց խոստովանել էր իր ձախողումն ու տապալումը և արժանապատիվ կերպով ներկայացրել էր իր հրաժարականը։
Բայց ոչ Փաշինյանը, քանի որ հայրենասիրությունը, ինքնասիրությունն ու պատասխանատվության զգացումը ոչ մի կապ չունեն իր հետ։
Հ.Գ. Հանրաքվե լինելու՞ է