«Один дома»-ի հերոս Մակոլեյ Կալկինը հավանություն է տվել Թրամփին ֆիլմից կտրել հանելու գաղափարին
Ավելին՝ Newsarm.live
«Один дома» և «Один дома 2» ֆիլմերի գլխավոր դերակատար ամերիկացի դերասան Մակոլեյ Կալկինը հավանություն է տվել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին ֆիլմի երկրորդ մասից հանելու գաղափարին: Այդ կապակցությամբ նա գրառում է կատարել իր թվիթերյան էջում: Նյութը վերցրել ենք lenta.ru կայքից:
Դերասանը դրականորեն է մեկնաբանել «Twitter»-ի օգտատերերից մեկի գրառումը, որտեղ օգտատերը անտեսանելի է դարձրել Թրամփին՝ ֆիլմի համապատասխան հատվածում: Խոսքը գնում է այն տեսարանի մասին, որտեղ Կալկինի կերպար Քեվինը հանդիպում է մեդիամագնատին: Տեսարանի նոր տարբերակում քաղաքական գործչի փոխարեն գլխավոր հերոսը դիմում է դատարկությանը, իսկ Թրամփի խոսքերին փոխարինել է լռությունը:
«Բրա՛վո», - Կալկինը այսպես է գնահատել տեսանյութը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը