Թուրքիայի և Ադրբեջանը երազանքն իրագործվեց հունվարի 11-ի պայմանագրով. Մանրամասներ
Ռուսական «Kommersant» պարբերականը հրապարակել է հունվարի 11-ին Մոսկվայում Ալիևի և Փաշինյանի կողմից ստորագրած ապաշրջափակման համաձայնագրի քարտեզը, որով անցնելու է տարածաշրջանի երկրները միմյանց կապող երկաթուղին։
Քարտեզից պարզ է, որ իրականացել է Հայաստանի երկու թշնամիների՝ Ադրբեջանի և Թուրքիայի վաղեմի երազանքը. Մեղրիով Ադրբեջանն ու Թուրքիան կապվում են միմյանց, իսկ Ադրբեջանի միջոցով Թուրքիան կապվում է Ռուսաստանին:
Հայաստանով անցնող երկաթուղին Մեղրիի հատվածում ունենալու է շուրջ 40 կմ երկարություն, որն այնուհետև Երասխից ձգտվելու է մինչև Երևան:
Փաստորեն` երկաթուղու գործարկման դեպքում Երևանը Նախիջևանի միջոցով երկաթուղային կապ կունենա Իրանի հետ, իսկ Բաքվի միջոցով Ռուսաստանի հետ:
Հավելենք, որ ադրբեջանական կողմի հաշվարկով՝ Նախիջևանն ու Ադրբեջանը միմյանց կապվող, Մեղրիով անցնող երկաթգծի արժեքը 434 մլն դոլար է։
Mediaport