Ավելի քան 40 երկրներ սկսել են պատվաստումը կորոնավիրուսի դեմ՝ 5 դեղամիջոցների կիրառմամբ. ԱՀԿ
Ավելի քան 40 երկրներ արդեն սկսել են պատվաստումներ անել կորոնավիրուսի դեմ՝ 5 տարբեր պատվաստանյութերի կիրառմամբ: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին երկուշաբթի հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի օգնական Բրյուս Էյլվարդը:
«Ավելի քան 40 երկրում սկսվել է պատվաստումը՝ 5 տարբեր պատվաստանյութերի կրառմամբ, սակայն այդ բոլոր երկրները բարձր կամ միջին մակարդակի եկամուտ ունեցողներն են»,- ասել է ԱՀԿ ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ ԱՀԿ-ն ակտիվորեն աշխատում է, որ արագացնի պատվաստման գործընթացը ցածր եկամուտ ունեցող երկրների համար՝ COVAX ծրագրի շրջանակներում: «Փետրվարին հույս ունենք ներգրավել առավելագույն քանակի երկրներ,- նշել է Էյլվարդը: