Թռիչքից անմիջապես հետո կորել է կապը մարդատար Boeing 737 ինքնաթիռի հետ
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայից թռիչքից անմիջապես հետո կորել է կապը Sriwijaya Air ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է «Flightradar24» պորտալը: Պորտալը նշում է, որ կապը կորցնելու պահին ինքնաթիռը եղել է 3000 մետր բարձրության վրա:
Իդոնեզիայի իշխանությունն արդեն լրատվամիջոցներին հաստատել է այդ տեղեկությունը: Ինքնաթիռում եղել է 59 ուղեւոր, այդ թվում ՝ 6 երեխա, հաղորդում է ինդոնեզական Republika թերթը: Օդանավը ուղևորվում էր Արեւմտյան Կալիմանտան նահանգի մայրաքաղաք Պոնտիանակ: