Ինչ նոր փոփոխություններ են սպասվում դպրոցներում. Մանրամասներ
Գերատեսչությունը հայտնում է, որ 3-12-րդ դասարանների աշակերտների ձմեռային արձակուրդում կլինեն մինչև հունվարի 10-ը
ներառյալ։ 1-ին դասարանցիները ձմեռային արձակուրդում կլինեն մինչև հունվարի 24-ը ներառյալ, իսկ 2-րդ դասարանցիները՝ հունվարի 17-ը: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հանրակրթական ուսումնական
հաստատությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում եւ այլն) կրթության շարունակականությունն ապահովելու համար կարող է հանրակրթական հիմնական կրթական
ծրագրերն իրականացնել հեռավար ուսուցման ձևով: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ: