«Թագադրված միրգը». Նռան հազվագյուտ հատկությունների մասին
Ամեն օր նռան փոքր չափաբաժին օգտագործելը կարող է օգնել՝ խուսափել առողջական տարբեր խնդիրներից: «Радио Sputnik»-ին տված հարցազրույցի ժամանակ նռան օգտակար հատկությունների մասին խոսել է բժշկուհի-սննդաբան Ելենա Սոլոմատինան:
Սննդաբանը նշել է, որ նուռը բարձրացնում է իմունիտետը, հակաբորբոքային և հակաուռուցքային հատկություն ունի, դրական ազդեցություն է թողնում արյունատար անոթների վրա և նույնիսկ օգնում է կանխել թուլամտության վաղ զարգացումը և դիմակայել կրծքագեղձի քաղցկեղին:
-Նուռը մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ և թթուներ է պարունակում, որոնք բորբոքումները վերացնող վառ արտահայտված հատկություններ ունեն: Նուռը կանխում է սրտանոթային համակարգի բջիջների ոչնչացումը, բարելավում դրա վիճակը և օգնում խուսափել լուրջ հիվանդություններից, ինչպիսիք են ինֆարկտը և ինսուլտը: Այս միրգը նպաստում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցմանը… Նուռը կարող է կանխել թուլամտության վաղ զարգացումը: Այն նաև հակաուռուցքային ազդեցություն ունի, - նշել է Սոլոմատինան:
Կարևոր է ճիշտ նուռ ընտրել: Դրա համար պետք է ուշադրություն դարձնել նռան «թագին». այն պետք է լինի չոր և բորբոսի հետքեր չունենա:
-Օրական նռան քառորդ մասը կամ 30 գրամ նռան հյութը բավարար է, - ասել է սննդաբանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը