Վիտալի Բալասանյանը դառնում է ՊԲ-ի ղեկավար
Վիտալի Բալասանյանն իր հարցազրույցում զինվելու ու բանակի շարքերը համալրելու կոչ արեց։ Նրա խոսքով, այժմ մենք ունենք բանակը համալրելու խնդիր ու պայմանագրային հիմունքներով պարտավոր են բոլորը համալրել բանակի շարքերը։ Ըստ նրա ծառայությունը լինելու է վճարովի, ստանալու են բարձր աշխատավարձ, սակայն աշխատավարձի չափը չնշեց։ Ըստ նրա, դրա հիման վրա կազմվելու են սահմանապահ զորքեր, լինելու է նաև մշտական կանոնավոր բանակը։ Դրանք ենթարկվելու են պաշտպանության բանակին, պաշտպանության բանակն էլ իր հերթին ենթարկվելու է Անվտանգության խորհրդին։
Այսինքն, Վիտալի Բալասանյանը փաստացի դառնում է Արցախի զինված ուժերի ղեկավարը։
Ըստ Բալասանյանի ունենալու ենք պայմանագրային պահեստազոր և աշխարհազոր։ Վերջիններս 48-50 և բարձր տարիքի մարդիկ են, որոնք լինելու են քաղպաշտպանության շտաբի ենթակայության ներքո։ Պարտականությունների մասին արդեն քննարկումներ են գնում ու այդ ամենին տրվելու է օրենքի ուժ։