Հայտնի է ճարպն այրող մթերքը
Սնվելուց առաջ օրական 1 խնձոր օգտագործելը կարող է օգնել՝ տարեկան ավելի քան 5 կգ ճարպ այրել: Այս մասին «The Sun» հրատարակությանը հայտնել է բրիտանացի սննդաբան Ռոբ Հոբսոնը: Հոդվածը վերցրել ենք «РИА Новости»-ից:
Հոբսոնի համաձայն՝ խնձորները երեք անգամ ավելի հագեցնող են, քան շոկոլադի սալիկը կամ բարձր կալորիականությամբ ցանկացած այլ քաղցրավենիք:
-100 գրամ խնձորներում պարունակվում են 1,2 գրամ սննդային մանրաթելեր, որոնց շնորհիվ մենք հագեցվածություն ենք զգում, հատկապես՝ սնվելուց առաջ օգտագործելիս, - պարզաբանել է սննդաբանը:
Հոբսոնը նշել է, որ մանրաթելը նաև օգնում է կարգավորել աղիներում մանրէների հավասարակշռությունը, ինչն իր հերթին նպաստում է քաշի նվազմանը և դանդաղեցնում է օրգանիզմում ճարպի կուտակումը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը