«Զենիթը» 10 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել «Էվերտոնի» հարձակվողին
Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» ցանկանում է ձեռք բերել անգլիական «Էվերտոնի» խաղացող Ռիշարլիսոնին։ Ռուսական ակումբը 23-ամյա բրազիլացի հարձակվողին առաջարկել է հինգ տարվա պայմանագիր եւ տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ։ «Զենիթը» պատրաստ է լիվերպուլյան ակումբի տրանսֆերի համար վճարել 40 միլիոն եվրո, հաղորդում է Fichajes.net-ը։
Transfermarkt-ը Ռիշարլիսոնի տրանսֆերը գնահատում է 60 միլոին եվրո։ Ռիշարլիսոնը լավ հարաբերություններ ունի «Զենիթի» բրազիլացի հարձակվող Մալկոմի հետ, ինչը եւս գործոն է եղել պետերբուրգյան ակումբի ընտրությունում։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ռիշարլիսոնը մասնակցել է 11 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։