«Լիվերպուլը» չի պատրաստվում վաճառել Սալահին
СпортԱնգլիական «Լիվերպուլի» ղեկավարությունը մտադիր չէ հրաժարվել թիմի եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահի ծառայություններից, տեղեկացնում է The Sun-ը: «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը 28-ամյա Սալահին համարում է թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը և ակումբի ղեկավարությունից պահանջել է որևէ դեպքում չվաճառել Սալահին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սալահը ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», նրա ծառայություններով հետաքրքրված են նաև ՊՍԺ-ն ու «Մանչեսթեր Սիթին»: Հիշենենք, որ Մոհամեդ Սալահը 2017-ից է խաղում «Լիվերպուլում», որի կազմում մասնակցել է ընթացիկ մրցաշրջանի 21 հանդիպման, դարձել 16 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: