ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը դատի է տվել Նաիրա Զոհրաբյանին
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Նաիրա Զոհրաբյանի դեմ։
Տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։
Որպես պահանջ նշված է «հասցված վիրավորանքի համար հրապարակայնորեն ներեղություն խնդրելու և ոչ նյութական վնասի փոխհատուցում»։
Այլ մանրամասներ հայտնի չեն։