Ընկերների անհաջող կատակը, որի պատճառով տղամարդն իր 30-ամյակի օրը մահացավ
Անգլիական Արևելյան Յորքշիր կոմսությունում, ընկերների անհաջող կատակի պատճառով, մահացել է 30-ամյակը տոնող Սայմոն Հոլդերը: Այս մասին հաղորդել է «Daily Star»-ը:
Տվյալների համաձայն՝ անգլիացին որոշել էր իր 30-ամյակը նշելիս, ընկերների հետ զբոսնել նավակով: Վերջիններս որոշել են կատակել և հոբելյարին հրել գցել են ջուրը: Սայմոնը կարողացել է վեր լողալ, սակայն երբ փորձել է նավակ բարձրանալ, հագուստը փաթաթվել է թիապտուտակին:
Տղամարդուն ջրից դուրս են հանել միայն պտուտակը կանգնեցնելուց հետո: Նրան, ոտքի բազմաթիվ պատռվածքներով, շտապ հոսպիտալացրել են: Բժիշկներն ամեն ինչ արել են անգլիացու կյանքը փրկելու համար, բայց ապարդյուն: Սայմոնը մահացել է մեծ քանակությամբ արյան կորստից:
Հետաքննության արդյունքում գերատեսչությունը եզրակացրել է, որ տղամարդու մահվան պատճառը դժբախտ պատահարն է:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը