Ռուսաստանում ԱՄՆ-ի վերջին հյուպատոսությունների փակման պատճառը
Ռուսաստանում ԱՄՆ-ի վերջին երկու հյուպատոսությունների փակման մասին Պետդեպարտամենտի որոշումը կապված է ամերիկյան դիվանագիտական առաքելության աշխատանքի օպտիմալացման հետ: Այս մասին «ТАСС»-ին հաղորդել է Ամերիկայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը:
Աղբյուրի համաձայն՝ Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Սալիվանի հետ խորհրդակցելուց հետո, այդ որոշումը կայացրել է պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ «Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության անվտանգ և հուսալի աշխատանքի ապահովմանն ուղղված մեր մշտական ջանքերի շրջանակներում»:
Պետդեպարտամենտը նաև շեշտել է, որ ԱՄՆ-ում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունների դեմ որևէ գործողություն չի պլանավորվում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը