Ռոգոզինը հայտնել է դեպի Լուսին թռիչքների համար նախատեսված տիեզերանավի առաջին գործարկման ամսաթիվը
«Ангара» հրթիռով ռուսական «Орел» տիեզերանավի առաջին թռիչքը պլանավորված է 2023 թվականի դեկտեմբերի 15-ին: Այս մասին հայտնել է «Роскосмос»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը: Հոդվածը վերցրել ենք «Радио Sputnik»-ից:
Լրագրողների տված համապատասխան հարցին Ռոգոզինը պատասխանել է.
-Իսկապես այդպես է:
Դեպի Լուսին թռիչքների համար հայրենական նոր տիեզերանավի՝ «Орел»-ի (նախկինում՝ «Федерация») զարգացման և նախապատրաստման աշխատանքները տարվում են դեռևս 2009 թվականից:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը