Արցախում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 892 զոհված զինծառայողի մարմին
Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին ԱՀ ԱԻՊԾ-ից՝ տեղեկացնելով, որ որոնողական աշխատանքները շարունակվում են և նշված թիվը կփոխվի այսօր ուշ երեկոյան։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Ջաբրայիլում և Ֆիզուլիում։
Ինչ վերաբերում է ողջ մնացած զինծառայողների հայտնաբերմանը, ապա պարզվում է միայն մեկ հայ զինվոր է հայտնաբերվել նոյեմբերի 14-ին,՝ Շուշիի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում։
Նույն հատվածում հայտնաբերվել է նաեւ մեկ ադրբեջանցի։ Այլ ուղղություններում ողջ մնացած զինծառայողներ չեն հայտնաբերվել։