«Ռուսն եկավ, ասաց՝ զենքերը պիտի հանձնեք. վաղն առավոտ թող բոլոր լրատվականները գան Աղավնո». Աղավնոյի համայնքապետ
Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը ֆեյսբուքյան տեսաուղերձով հայտնել է. «Բերձորի խաղաղապահների պատասխանատուն երեկ եկավ ու պահանջեց, որ զենքերը հանձնենք: Ես էլ պահանջ ներկայացրի, որ զենքս կտամ, եթե ապահովվեն մեր անվտանգությունը: Հիշեցրի, որ հարևան գյուղերում մարդիկ են սպանվում ու առևանգվում, ասաց՝ կապահովենք: Խնդրում եմ՝ բոլոր լրատվականները ներկայանան վաղն առավոտ Աղավնո՝ ներկա լինելու զենքերի հանձնման արարողությանը: Թող ապացույցներ լինեն, որ նրանք խոստացել են մեր ապահովությունը»: