Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»
SportՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի շրջանակում կայացավ գոլառատ հանդիպում. «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունել էր Գյումրիի «Շիրակին» և զիջեց 2:4 հաշվով։
Հյուրերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Բամբա Մեսամբան՝ աչքի ընկնելով 6-րդ, 33-րդ և 64-րդ րոպեներին, իսկ «Շիրակի» չորրորդ գոլը 76-րդ րոպեին խփեց Ռաֆիկ Միսակյանը։ «Ուրարտուի» կազմում գոլերով պատասխանեցին Խարիտոն Այվազյանը՝ 10-րդ րոպեին, և Միգել Վելոսան՝ 68-րդ րոպեին։
Այս հաջողության շնորհիվ «Շիրակը» վաստակեց 20 միավոր և շրջանցեց մրցակցին՝ բարձրանալով մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնական։ «Ուրարտուն» 19 միավորով նահանջեց 7-րդ տեղ։
Հետևեք մեզ՝ այստեղ