Գիտնականները հայտնաբերել են մարդու հնագույն նախնուն
Լոնդոնի համալսարանական քոլեջի մասնագետները բացահայտել են, որ մարդու հնագույն նախնին սպունգն է: Այս մասին հաղորդել է «Science Advances» հրատարակությունը:
Հոդվածում նշված է, որ ի սկզբանե՝ սպունգները ջրիմուռներ են համարվել, իսկ ավելի ուշ դրանք դասվել են կենդանական աշխարհին:
Մասնագետները երկու մոդելներում ԴՆԹ-ի պատահական էվոլյուցիա են վերարտադրել: Մեկը ցույց է տվել սպունգի էվոլյուցիան, երկրորդը՝ սանրակիրի, որը մինչ այդ հնագույն կենդանին էր համարվում:
Գիտնականները պարզել են, որ այդ էակները տարբեր արագությամբ են զարգացել: Սանրակիրներն ավելի արագ են զարգացել, ուստի մասնագետները ճշգրիտ կերպով չեն հաստատել նրանց ծագման ժամանակը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ անհնար է ստեղծել մոդել, որի դեպքում սանրակիրներն ընդհանուր նախնուց առաջինն են անջատվում:
Այսպիսով, գիտնականները եզրակացրել են, որ հնագույն էակները և մարդկանց ամենահեռավոր նախնիները սպունգներն են:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը