Թրամփի նախկին օգնականի խորհուրդը Բայդենին՝ Ռուսաստանի վերաբերյալ
VideosԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին օգնական Ֆիոնա Հիլը պետության ընտրված ղեկավար Ջո Բայդենին Ռուսաստանի վերաբերյալ խորհուրդ է տվել: Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի նախկին տնօրենի կարծիքը ներկայացրել է «The New York Times»-ը:
Հիլի համաձայն՝ Բայդենը չպետք է որդեգրի ԱՄՆ 44-րդ նախագահ Բարակ Օբամայի՝ Ռուսաստանի նկատմամբ արհամարհական մոտեցումը: Փորձագետը նշել է, որ աշխարհը շատ է փոխվել, և նոր նախագահը ստիպված է «այլ կերպ մտածել»: Հիլը շեշտել է, որ Բայդենի առջև ծառացած շատ կարևոր խնդիրներ Ռուսաստանի իշխանությունների հետ համագործակցություն են պահանջում: Այսպիսով, այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սպառազինության վերահսկողության վերականգնումը, կլիմայի փոփոխության հակազդումը և նոր կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարը, Բայդենի վարչակազմը պետք է «հնարավորություն գտնի համագործակցության համար»՝ չնայած առկա տարաձայնություններին:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը