Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան
VideosՍամվել Կարապետյանի դեմ քրեական գործը հարուցվել է դեռևս հունվարին, սակայն իրավապահները շուրջ 10 ամիս որևէ գործողություն չեն իրականացրել՝ սպասելով քաղաքականապես հարմար պահի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը:
«Զավեշտալի է՝ Սամվել Կարապետյանի դեմ դեռևս հունվարին հարուցում են մի քրեական գործ, սակայն քննիչները ոչինչ չեն անում, 10 ամիս սպասում են այն պահին, երբ իրենց մտածած օրակարգը ձախողվում է, և դրան ինչ պետք է հաջորդի՝ կալանք»,– ասել է Վարդևանյանը։
Նա հիշեցրել է, որ 2015 թվականին ՀԷՑ-ը սնանկացման եզրին էր, և Սամվել Կարապետյանի կողմից ընկերության սեփականության ստանձնումը, ըստ նրա, կանխել է էներգետիկ համակարգի լուրջ խնդիրները։
Վարդևանյանի խոսքով՝ Կարապետյանի չլինելու դեպքում Հայաստանը կարող էր մնալ հոսանքազրկված, իսկ քաղաքացիները՝ զրկվել ներկայիս սակագնից։
«Սամվել Կարապետյանը ոչ միայն պահեց սակագինը, այլև կատարեց 700 մլն դոլարի ներդրում։ Նա անգամ 64 դրամի չարաշահման հետ առնչություն չունի»,– նշել է նա: