Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank

«Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ»

Press

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Փաշինյանի ներկայացրած «իր սահմանադրության» նախագիծը, որը դեռ չհրապարակված էր կնքվել «ալիևյան», ընթացքում մերժվեց ոչ միայն հիմնական ընդդիմադիր ուժերի, այլև այս ասպարեզի ճանաչված մասնագետների կողմից։ Գործող Սահմանադրության համահեղինակներից սահմանադրագետ Վարդան Պողոսյանը միանգամայն հակիրճ, բայց համապարփակ բնորոշեց Փաշինյանի «ալիևյան նախագիծը»՝ խոտան։

Բայց, այսպես թե այնպես, ընթացիկ քաղաքական օրակարգի հիմնական քննարկվող թեմաները Փաշինյանի «ալիևյան սահմանադրության» նախագիծն ու դրա հետ փոխկապակցված զարգացումները, հայտարարություններն ու գնահատականներն են։ Թեպետ, ինչպես արդեն նշել ենք, առկա իրավիճակում նույնիսկ անիմաստ է քննարկել մի բան, որը հանրաքվեի դնելու քաղաքական հնարավորություններ չկան։ Այդ նախագիծը ներկայացրած իշխող ուժը՝ ՔՊ-ն, չունի սահմանադրական մեծամասնություն։ Ավելին՝ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները կտրականապես դեմ են ինչպես հանրաքվեին, այնպես էլ նախագծին, քանի որ այն նախ՝ «ալիևյան» է, այսինքն՝ արտաքին, այն էլ՝ թշնամական երկրի պարտադրանքի կամ ճնշման հետևանք է, և երկրորդ՝ դրանով նախատեսվում է ոչնչացնել Հայաստանի Հանրապետության իրավաքաղաքական գոյության հիմքերի հիմքը՝ Անկախության հռչակագիրը։

Ըստ էության, ընդդիմադիր ուժերի դիրքորոշման հիմնավորումների, հակափաստարկների ամփոփ պատկերը դա է։ Ինչ վերաբերում է վերջին ընտրություններում 49 տոկոս ձայն ստացած իշխանության հիմնական փաստարկին, ապա այն վերջին տարիների համար ստանդարտ է. «Ընդունեք, թե չէ պատերազմ կլինի» («Կիրանցի ու Ոսկեպարի դիրքերը տանք, թե չէ պատերազմ կլինի», «ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարենք, որ պատերազմ չլինի...», «Արցախի հարցը փակենք ու ջնջենք հիշատակումն անգամ, որ պատերազմ չլինի...», «զոհված հերոսների նկարներն ու անունները ջնջենք, թե չէ Ալիևը, հրե՜ն, կացինը սրած...»)։

Բայց, մեծ հաշվով, ի՞նչ է իրենից ներկայացնում Փաշինյանի «ալիևյան նախագիծը»։ Այն ոչ միայն խոտան է, ինչպես բնորոշում են մասնագետները, այլև հետադիմական է իր բովանդակությամբ։ Պատկերավոր ասած՝ նման «սահմանադրության նախագիծը» նույնիսկ վիրավորական է մի ժողովրդի համար, որ ունեցել է Գոշի նման իրավագետ։ Եթե հակիրճ, ապա Մխիթար Գոշը դեռ 12-րդ դարում «Դատաստանագրքում» ձևակերպել է մարդասիրական և իրավական այնպիսի հիմնարար սկզբունքներ, որոնք դարեր անց կիրառվեցին նաև Արևել յան Եվրոպայի մի շարք երկրների իրավական համակարգերում, ի լրումն՝ դրվել են արդի եվրոպական իրավական մտքի հիմքում։ Կասկածողները կարող են «գուգլել» կամ դիմել, օրինակ՝ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին կամ որևէ այլ Գոշագետի։

Մինչդեռ միայն Մխիթար Գոշը չէ։

Մասնագետները հրաշալի տեղյակ են, բայց հանրային «լայն շրջանակներում» շատերը գուցե տեղյակ էլ չեն, որ աշխարհում առաջին սահմանադրություններից մեկը, եթե ոչ հենց առաջինը, հայկական է։ Այո, խոսքը Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառացի» մասին է, որն ինքնին ունիկալ երևույթ է միանգամից մի շարք առումներով։

Սա, եթե չհաշվենք վաղ միջնադարում, կոնկրետ 488 թվականին Հայոց Արևելից կողմանց (Արցախ և Ուտիք) տիրակալ Վաչագան Գ Բարեպաշտ թագավորի նախաձեռնությամբ ընդունված «Սահմանադրությունը»։ Այո, փաստաթուղթն այդպես էլ կոչվել է։ Համենայն դեպս, Մովսես Կաղանկատվացին (7-րդ դար) «Պատմութիւն Աղուանից աշխարհի» երկում վկայում է այդ փաստաթղթի մասին՝ «Սահմանադրութիւն կանոնական հաստատեալ Վաչագանայ Աղուանից արքայի...», ապա նաև մեջբերում բովանդակությունը։

Դա 21 հոդվածից (կանոնից) բաղկացած փաստաթուղթ է, որը հստակ չափավորում էր եկեղեցուն վճարվող տուրքերը (տասանորդ, պտղի)՝ արգելելով հոգևորականներին կամ աշխարհիկ իշխաններին կամայական գանձումներ կատարել գյուղացիներից, սահմանում էր որոշակի ընտանեկան, ամուսնական և բարոյական նորմեր (մերձավոր ազգականների միջև ամուսնությունների արգելք և այլն), ինչպես նաև հասարակական վարքագծի կանոններ։ Այդ առումով Վաչագան Բարեպաշտի «Սահմանադրությունն» ավելի մոտ է «Դատաստանագրքին», քան դասական սահմանադրությանը։ Ու դա՝ դեռ 5-րդ դարում։ Ի դեպ, ընդունվել է Վաչագան Բարեպաշտի ամառանոց Աղուենում հրավիրված ժողովում, որին մասնակցել են եպիսկոպոսներ, քահանաներ և աշխարհիկ ավագանու ներկայացուցիչներ։

Միջնադարյան ժողովրդավարության այս բացառիկ օրինակից սահուն անցնենք ոչ պակաս ինքնատիպ «Որոգայթ փառացին», որն, այնուհանդերձ, անհամեմատ ավելի մոտ է ժամանակակից ընկալմամբ Սահմանադրության։ Երկի հիմնական հեղինակը հնդկահայ մեծահարուստ, վաճառական և լուսավորական գործիչ Շահամիր Շահամիրյանն է (1723–1797)։ Գրվել է «Որոգայթ փառացը» Հնդկաստանի Մադրաս քաղաքում գործող հայրենասիրական խմբակի գաղափարական մթնոլորտում։ Այն, կարելի է ասել, տրամաբանական շարունակությունն է խմբակի անդամ Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ, որ կոչի Յորդորակ»-ի։ Եթե «Նոր տետրակը» ազատագրական պայքարի պատմափիլիսոփայական կոչ էր, ապա «Որոգայթ փառացը»՝ նախատեսվող ազատագրումից հետո վերականգնվելիք Հայոց պետության իրավական ծրագիր։

Շատ հետաքրքիր է հենց անվանումը՝ «Որոգայթ փառաց», բառացի՝ «փառքի ծուղակ»։ Հեղինակի ընկալմամբ՝ այն կոչված էր «ծուղակ» դառնալու բոլոր նրանց համար, ովքեր կփորձեն, փառասիրությունից դրդված, բռնազավթել իշխանությունը, դառնալ բռնակալ կամ խախտել օրենքը։ Այսինքն՝ Շահամիրյանի դրած խորքային իմաստն այն է, որ օրենքը պետք է կաշկանդեր իշխանավորի փառասիրությունը՝ հանուն ժողովրդի բարօրության։

Որքան հայտնի է, Շահամիր Շահամիրյանն իր երկի շարադրանքն ավարտել է 1773 թվականին, բայց գրքի տպագրությունն իրականացվել է 1787–1789 թվականներին։ Այսինքն, այն «լույս է տեսել» նոր ժամանակներում առաջինը համարվող ԱՄՆ Սահմանադրությանը գրեթե համաքայլ։ Այն տարբերությամբ, որ եթե ԱՄՆ-ը, նոր-նոր կազմավորվելով, ընդունել է Սահմանադրություն, որը գործել է, ապա «Որոգայթ փառացը» այդպես էլ Սահմանադրության նախագիծ է մնացել ու իր ստեղծման ժամանակից ահռելի առաջ ընկած իրավական մտքի ձևակերպված փայլատակում։

Ի դեպ, «Որոգայթ փառացի» տեքստում «Սահմանադրություն» եզրույթը բառացի չի գործածվում, սակայն մասնագետներն այն իր բովանդակությամբ լիարժեք սահմանադրական նախագիծ են բնորոշում։ «Որոգայթ փառացը» կարգավորում էր պետական իշխանության կազմակերպումը (խորհրդարանական հանրապետություն՝ «Հայոց տուն»), սահմանում էր օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների հստակ տարանջատում, ամրագրում էր քաղաքացիների հիմնարար իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում՝ կանանց իրավունքները (18-րդ դարում, մտածե՛ք), և հռչակում էր օրենքի գերակայությունը։ Բուն սահմանադրական նորմերից բացի, գրքի 521 հոդվածները ներառում են նաև ընտրական, քրեական, քաղաքացիական, վարչական, ընտանեկան, հարկային և զինվորական օրենսգրքերի դրույթներ՝ ընդհուպ մինչև քաղաքային բարեկարգման և սոցիալական ապահովության կանոններ։ Երկար կարելի է խոսել «Որոգայթ փառացի» բացառիկության մասին...

Առհասարակ, սահմանադրությունները սովորաբար ընդունվում են արդեն գոյություն ունեցող պետություններում։ Իսկ «Որոգայթ փառացի» եզակիությունն այն է, որ ստեղծվել է պետականազրկության պայմաններում, հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու՝ որպես ապագա պետության տեսական-իրավական մոդել։

Ու այս իրողության ֆոնին էլ ավելի է ընդգծվում մեր օրերի դառը զավեշտը, երբ պետական իշխանության ղեկին հայտնված ուժն առաջարկում է «նախագիծ», որի քաղաքական իմաստն ու նպատակը արդեն ստեղծված պետականության հիմքերից հրաժարվելն է։

Ու Փաշինյանի առաջարկած «խաղաղության» թակարդը հենց այդտեղ է։ Թակարդ, որտեղ անգամ «անվճար պանիր» չկա։ Թերևս միայն հնացած պանրի հոտը։

Եթե նենգամտության «Օսկար» լիներ, ապա մրցանակը, անկասկած, պետք է տրվեր այդ սցենարի հեղինակին։ Եթե դրա հետ կապված բառաթեփը մի կողմ դնես, տակը մնում է հետևյալը. «Խաղաղությո՞ւն եք ուզում, ուրեմն համաձայնեք, որ անկախություն չեք հռչակել»: Կամ. «Եթե խաղաղություն եք ուզում, ուրեմն պետք է համաձայնեք, որ հայրենիք ու պետություն չունեք»։

Արցախում հիմա «խաղաղություն» է... 

Հ.Գ. - Թեպետ ասողը հայ չէ, բայց դիպուկ է ասել. «Ով խաղաղության և արժանապատվության միջև ընտրում է խաղաղությունը, ստանում է և՛ պատերազմ, և՛ նվաստացում»։

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ameriabank's Investor's Day: Exploring Armenian and Georgian Capital MarketsBlack Friday - 50% Off Unibank Card IssuanceNext Stop for Financial Literacy at Global Bridge Educational Complex: Idram and IDBankUcom Hosts Participants of FAST’s Generation AI ProgramUnibank Awards Armenian Wrestlers with Cash Prizes and Premium CardsUcom Is the Strategic Technology Partner of the Non-Artificial CTF 2026 Cybersecurity Competition“You Are Eligible for a Refund of a Loan Overpayment”: IDBank Warns of a New ScamOne Year of Ameriabank’s Persona in Numbers: from Trip to Japan to Opening of New BranchDigital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship ProgramSoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of UnderstandingIDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in YerevanIDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey Smbatyan"The network this time for COP17 was the most one of exceptional network we have ever had." The service quality by Team was highly appreciated by UN representativeRate.Trading: Large Transactions with Digital Management of Exchange Rate RisksVIVA Foundation Named November Beneficiary of “The Power of One Dram”Special Mortgage Offers: IDBank at Toon Expo: Invest 2026Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business ReputationIDBank at the UBA Regional Conference: From Travel Solutions to Business OpportunitiesJoint statement by the parties consolidatted around the national agenda35% Discount for the 35th Anniversary on Selected IDBank CardsConverse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Business loan pre-approval in five minutes — what did Unibank showcase in Gyumri?Converse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Bratislava forum to debate Armenia’s strategic futureUcom Service Center in Artashat Reopens at a New AddressUcom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfersUcom – Main Sponsor of the 21st International Microelectronics OlympiadIDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological DevelopmentIDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with Unibank