18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ին
RightԲագրատ Սրբազանն ու պատգամավոր Արթուր Սարգսյանը մինչև 2027թ-ի փետրվար ամիսը կմնան տնային կալանքի մեջ։ Գալիք նիստին կրկին ուսումնասիրվելու են գործի չապացույցները։
Չնայած նախորդ տարվա օգոստոս ամսից հայտնի է, որ 18 արդարների գործով ներկայացված գաղտնալսումները կեղծված և կոնտեքստից կտրված էին, սակայն տվյալ գործի դատական քննությունը մինչ օրս շարունակվում է։
18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ին, ժամը 15:00-ին, Երևանի Ընդհանուր Իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում (հասցե՝ Արշակունյաց 24/1):
Ի դեպ, այդ օրը Բագրատ Սրբազանի անվանակոչության տոնն է։