Transfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակը
SportԳերմանական հեղինակավոր Transfermarkt պորտալը ներկայացրել է 2026/27 մրցաշրջանում տնային հանդիպումների ամենաբարձր միջին հաճախելիություն ունեցող ֆուտբոլային ակումբների վարկանիշային աղյուսակը։
Ցուցակի առաջատարը Դորտմունդի «Բորուսիան» է, որի տնային խաղերին մարզադաշտից միջինը հետևում է 81 365 հանդիսական։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Միլանի «Ինտերը»՝ 75 214 երկրպագու միջին ցուցանիշով։ Լավագույն եռյակը եզրափակում է Մյունխենի «Բավարիան», որն իտալական ակումբին զիջում է չնչին տարբերությամբ՝ միջինը 75 000 հանդիսական։ Առաջին հնգյակում տեղ են գտել նաև իտալական «Միլանը» (74 545) և Մադրիդի «Ռեալը» (73 614)։
Transfermarkt-ի վարկածով՝ 2026/2027 մրցաշրջանում աշխարհի ամենահաճախելի 10 ակումբների ցանկն ունի հետևյալ տեսքը՝
«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) — 81 365 հանդիսական,
«Ինտեր» (Իտալիա) — 75 214,
«Բավարիա» (Գերմանիա) — 75 000,
«Միլան» (Իտալիա) — 74 545,
«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) — 73 614,
«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) — 72 395,
«Ատլետիկո Մադրիդ» (Իսպանիա) — 66 268,
«Ռոմա» (Իտալիա) — 65 728,
«Ֆլամենգո» (Բրազիլիա) — 64 711,
«Բետիս» (Իսպանիա) — 63 309։
Հետևեք մեզ՝ այստեղ