Սա ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ չէ, որին քաղաքացիական պարտք դրսևորենք մասնակցությամբ. Աննա Կոստանյան
PoliticsՀրապարակված «վայ-սահմանադրության» վերաբերյալ բովանդակային քննարկումներ ու առաջարկներ տալը Նիկոլի օրակարգն է, ինքը հենց դա է տենչում, որ բովանդակությանը կպնեն, սկսեն մանր-մունր դրույթներ քննարկել, ինքն էլ թեժացնի քննարկումները, ու էլի նույն մաշված սկավառակը պտտի. «հա՜, ա՛յ կոռուպցիոներներ, ա՜յ պատերազմի եռագլուխներ, չեք ուզում, հա՞, դատական համակարգը բարեփոխվի, չեք ուզում, հա՞, խաղաղություն լինի»։ Այսպիսիով ստացվելու է իր բերած ու դրսից թելադրված օրակարգը լեգիտիմացվում, դառնում է ընդդիմության օրակարգը:
Մերժել է պետք այս տեքստի ցանկացած քննարկում, եթե որևէ կերպ հասնի նրան, որ հանրաքվե այնուամենայնիվ կարողանան անցկացնել, ապա պետք է քարոզել «ձեռնպահ մնալ», այսինքն`ոչ մի կերպ չգնալ ու մասնակից չդառնալ այս հակահայ պրոցեսին, նույնիսկ «ՈՉ»-ին, քանի որ «ՈՉ» քվեարկելով նիկոլի բերած սահմանադրական տեքստին՝ լեգիտիմացնելու եք հենց իրեն ու «ԻՐ ՔԱՅԼԸ»:
Զերծ մնալ է պետք, մերժել, բոյկոտել, չմասնակցել ոչ լեգիտիմ վարչապետի ոչ լեգիտիմ նախաձեռնությանը:
Սա ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ չէ, որին քաղաքացիական պարտք դրսևորենք մասնակցությամբ: