Էս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա Ղուկասյան
Politics«Համահայկական ճակատ» շարժման անդամ Աննա Ղուկասյանը գրում է.
«Էս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք. հիշեցնեմ` Գերմանիայի ավելի քան 70 քաղաքներում 87.000-ից ավել մարդ է դուրս եկել փողոց` Մերցի հրաժարականի պահանջով: Համբուրգում քաոս է:
Հ.Գ. Գերմանիայի արտգործնախարարը անհրաժեշտություն է համարել ՀՀ Սահմանադրության փոփոխությունը, նա նաև հավելել է. «Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդները կարող են նաև մշակութային փոխանակումների միջոցով ավելի մերձենալ»:
Հարց այս մարդուն. ի՞նչ մշակութային մերձեցում է նա ակնկալում մի պետության հետ, որը տարիներ շարունակ պղծում ու ոչնչացնում է հայկական եկեղեցիներն ու մշակութային ժառանգութունը: Որի զինված ուժերի սպան կացնահարում է քնած հայ զինվորականին և դրա դիմաց «ազգային հերոսի» կոչում ստանում: Որի մանկապարտեզներում քարոզվում է հայկական միջազգայնորեն ճանաչված տարածքները անվանել իրենց «պատմական հողեր»: Շարքը երկար է:
Այնպես որ, բարի եղեք չմիջամտել և մնալ ձեր երկրի սահմանների ու ներքին գործերի շրջանակում։
Հայաստանի Հանրապետության ներքին հարցերը բացառապես մեր պետության և ժողովրդի իրավասության տիրույթում են։
Եվ եթե գերմանացի գլխավոր դիվանագետը չի յուրացրել ժողովրդավարության և պետական ինքնիշխանության տարրական սկզբունքները, մենք հրաշալի մասնագետներ ունենք, վստահ եմ` կարող ենք կազմակերպել համապատասխան դասընթաց` այլ պետությունների իրավունքները հարգելու թեմայով»: