Գազից մինչև գույքահարկ. սահմանամերձ բնակիչների արտոնությունները կերկարաձգվեն
Socity«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի գործողության ժամկետը նախատեսվում է երկարաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2028 թվականի հունվարի 1-ը։ Այս մասին նոյեմբերի 20-ին ԱԺ հերթական նիստի ժամանակ ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ից:
Զեկուցողի խոսքով ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա 2027 թվականի ընթացքում շարունակել սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին սոցիալական աջակցության տրամադրումը։ Ներկայում, ծրագրում ընդգրկված են Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 13 համայնքների 82 բնակավայրեր։
Ծրագրի շրջանակում սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին ամբողջությամբ փոխհատուցվում են էլեկտրաէներգիայի, բնական գազի, ոռոգման ջրի վճարները և անշարժ գույքի հարկը։
Նախատեսվում է նաև սոցիալական աջակցություն՝ ականների պայթյունների հետևանքով վիրավորվելու կամ զոհվելու դեպքերում, ինչպես նաև կկատարվի դասագրքերի վարձավճարի ամբողջական փոխհատուցում։
Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Միքայել Խաչատրյանը։
Հետևեք մեզ՝ այստեղ