Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս են
SocityԱյսօր՝ նոյեմբերի 20-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքում՝ ժողովրդին հայտնի Վանաձորի «Կլոր ունիվերմագի» հարևանությամբ, արտասահմանյան համարանիշի և դեռևս չճշտված մակնիշի բեռնատարը բախվել է մի քանի ընթացքում երթևեկող և կայացած տարբեր մակնիշի ավտոմեքենաների, ապա առևտրի կրպակների ու ծառերի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մինչև շտապօգնության ժամանումը վիրավորներից մի քանիսին օգնություն են ցուցաբերել պարեկները՝ օգտագործելով իրենց ծառայողական ավտոմեքենաներում եղած դեղատուփ մեջ պահվող բժշկական պարագաները։
Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է։ Արտակարգ ռեժիմով են աշխատում «Վանաձոր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վիրավորներից 2-ը երեխա են, 3-ը՝ միջին տարիքի։
Հետևեք մեզ՝ այստեղ