Պուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. Պեսկով
InternationalՌուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել։ Երկու երկրների առաջնորդները միայն ողջունել են միմյանց Չինաստանի նախագահ Սի Ծինփինի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ։
Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հարցին՝ արդյոք նախագահները բովանդակային զրույց ունեցել են, Պեսկովը պատասխանել է. «Ոչ, նրանք պարզապես ողջունել են միմյանց, և վերջ»։
Հետևեք մեզ՝ այստեղ