Ֆասթ Բանկն առաջարկում է արագ, առանց միջնորդավճարի ԱՄՆ դոլարով փոխանցումներ
SocityՖասթ Բանկն առաջարկում է ԱՄՆ դոլարով անվճար SWIFT փոխանցումներ իրականացնել դեպի ԱՄՆ և բազմաթիվ այլ երկրներ։ Ամերիկյան Քոլումն Ն․Ա․ բանկի հետ գործակցության շրջանակում Ֆասթ Բանկի հաճախորդներն այժմ հնարավորություն ունեն 24/7 գրաֆիկով միջազգային փոխանցումներ իրականացնել արագ և ճկուն տարբերակով մինչև տարեվերջ առանց միջնորդավճարի։
Ընդգծենք, որ Ֆասթ Բանկն ուղղակի թղթակցային հարաբերություններ է հաստատել ԱՄՆ լիցենզավորված Քոլումն Ն․Ա․ բանկի հետ, ինչը հնարավորություն է ընձեռում փոխանցումներն իրականացնել ավելի արագ և սահուն՝ նվազեցնելով միջնորդ բանկերի շղթան։
Միջազգային փոխանցումները հասանելի են ինչպես ֆիզիկական անձ հաճախորդներին՝ ավտոմեքենա ձեռք բերելու, ուսման վճարի կամ ընտանեկան, անձնական կարիքների համար, այնպես էլ իրավաբանական անձ հաճախորդներին՝ ներմուծող, արտահանող կամ այլ գործունեություն ծավալող ձեռնարկատերերին։ Միջազգային փոխանցումները հնարավոր է իրականացնել ԱՄՆ դոլար, եվրո, ռուբլի, չինական յուան, բրիտանական ֆունտ ստերլինգ և վրացական լարի արժույթներով մինչև տարեվերջ առանց միջնորդավճարի։
Միջազգային փոխանցումներն իրականացվում են արագ և պարզ եղանակով՝ Ֆասթ Բանկ Մոբայլի միջոցով: Նոր գործիքակազմն արդեն հասանելի է հավելվածի «Միջազգային փոխանցում» բաժնում։ Անհրաժեշտ է ընդամենը մուտքագրել գումարի չափը և լրացնել պահանջվող վավերապայմանները, որից հետո գումարը կփոխանցվի շահառուի բանկային հաշվին։
Մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։
Ֆասթ Բանկն ուշադրության կենտրոնում է պահում հաճախորդների հարմարավետությունն ու մշակում նոր գործիքներ միջազգային ֆինանսական ծառայություններից պարզ և արագ օգտվելու համար։
Բանկը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների շրջանակը՝ առաջարկելով 24/7 արագ, հարմարավետ և անվտանգ ֆինանսական լուծումներ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։