Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Կիևի անվտանգության երաշխիքները
InternationalԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները հինգշաբթի օրը Բեռլինում կհանդիպեն Ուկրաինայի և եվրոպական երկրների պաշտոնյաների հետ՝ քննարկելու Ուկրաինայի հետպատերազմյան անվտանգության երաշխիքները։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Գործակալության աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ հանդիպմանը նախատեսվում է քննարկել Կիևի համար անվտանգության երաշխիքների հարցը։
Աղբյուրների պնդմամբ՝ ԱՄՆ-ը նաև Ռուսաստանին և Ուկրաինային հորդորում է ուկրաինական կարգավորման բանակցությունների շրջանակում դիտարկել ՆԱՏՕ-ին, Եվրոպայում ռազմական միջոցների և զինծառայողների տեղակայմանը վերաբերող նոր առաջարկներ։
Bloomberg-ի հաղորդմամբ՝ եվրոպական երկրներն իրենց հերթին պնդել են, որ նախ պետք է Ուկրաինայում հրադադար հաստատվի, և միայն դրանից հետո քննարկվեն ՆԱՏՕ-ի կամ զորքերի տեղակայման հարցերը։
Սակայն, ըստ գործակալության աղբյուրների, անցած ուրբաթ Դուբլինում կայացած ԵՄ գագաթնաժողովի ընթացքում մի շարք առաջնորդներ ընդունել են, որ պետք է մասնակցեն նման նախաձեռնություններին՝ գոնե ԱՄՆ-ի աջակցությունը պահպանելու համար։ ԵՄ այլ ղեկավարներ էլ կարծիք են հայտնել, որ ժամանակն է վերսկսել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարների շուրջ քննարկումները։
Հետևեք մեզ՝ այստեղ