Գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել. Բուենոս Այրես
InternationalԱրգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի արվարձանում՝ Ռեմեդիոս դե Էսկալադա քաղաքում, գազատարի պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով 20 մարդ է տուժել։
Ըստ քաղաքային իշխանությունների տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել MetroGAS ընկերության գազաբաշխիչ ցանցի արդիականացման աշխատանքների ընթացքում։ Կապալառու կազմակերպության աշխատակիցների օգտագործած տեխնիկան վնասել է միջին ճնշման գազատարը, ինչն գազի արտահոսք և դրան հաջորդած պայթյուն է առաջացրել։
Միջադեպի հետևանքով տուժած 20 անձինք հոսպիտալացվել են։ Նրանցից հինգի վիճակը գնահատվում է ծանր։
Նոր պայթյունների վտանգի պատճառով իշխանությունները տարհանել են մերձակա տների բնակիչներին, ինչպես նաև մոտակայքի դպրոցում, ծերանոցում և առևտրային օբյեկտներում գտնվող մարդկանց։ Դեպքի վայրի շրջակայքում տրանսպորտային երթևեկությունը դադարեցված է։
Հետևեք մեզ՝ այստեղ