Պուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցով
InternationalՌուսաստանի արտգործնախարարությունը կաշխատի Լոս Անջելեսում կայանալիք Օլիմպիական խաղերին մասնակցելու նպատակով ռուս մարզիկների՝ ԱՄՆ մուտքի արտոնագրեր ստանալու հարցով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նրա խոսքով՝ ռուս մարզիկների իրավունքների պաշտպանության հարցում անհրաժեշտ է գործել օրինական ճանապարհով։
Պուտինը նաև նշել է, որ միջազգային մարզական ֆեդերացիաներն իրենց հակառուսական որոշումները բացատրում են իրենց կառավարությունների կողմից գործադրվող ճնշմամբ։
Հետևեք մեզ՝ այստեղ