ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
InternationalԿյանքի 67-րդ տարում հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը։ Այս մասին հայտնել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից։
Գերատեսչությունում նշել են, որ Դարչիևը փորձառու դիվանագետ էր և ԱՄՆ-ի ուղղությամբ մասնագիտացած մասնագետ, որն աշխատել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության առավել պատասխանատու ուղղություններից մեկում։
ՌԴ ԱԳՆ ղեկավարությունն ու աշխատակազմը ցավակցություն են հայտնել դիվանագետի հարազատներին և մտերիմներին։
Հետևեք մեզ՝ այստեղ