Արդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվության
Politics«Համահայկական ճակատ» կուսակցությունը խորին ցավակցություն է հայտնում քրեակատարողական հիմնարկում այսօր մահացած` «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածու Արսեն Գևորգյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին և կուսակիցներին։
Որքան էլ դժվար է այս պահին խոսել արդարադատության կամ անաչառ ծառայողական քննության մասին, սակայն մենք չենք դադարելու հավատալ և պնդել, որ այս ողբերգության բոլոր հանգամանքները պետք է բացահայտվեն, և արդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվության։
Մարդու կյանքը բարձրագույն արժեք է