IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ
SocityIDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում։ Բանկի ներկայացուցիչները մասնակիցներին ներկայացրել են ճամփորդությունների և բիզնեսի ֆինանսավորման համար նախատեսված լուծումները՝ անդրադառնալով դրանց ընձեռած հնարավորություններին։
Ներկայացված լուծումներից մեկը IDBank-ի Visa Wizz Air Platinum քարտն էր, որը նախատեսված է ինչպես անձնական ուղևորությունների, այնպես էլ գործուղումների համար։
IDBank-ի Վաճառքների կազմակերպման և տարածքային կառավարման վարչության ղեկավար Արթուր Քոչարյանի խոսքով՝ Բանկը ձգտում է հաճախորդներին առաջարկել ճամփորդությունների ընթացքում լրացուցիչ հնարավորություններ և արտոնություններ։
«Visa Wizz Air Platinum քարտը համադրում է Visa Premium դասի հնարավորությունները և Wizz Air-ի առաջարկած առավելությունները։ Քարտապանները կարող են գնումների դիմաց ստանալ քեշբեք, ինչպես նաև օգտվել Wizz Discount Club-ի հատուկ առաջարկներից», - նշեց Արթուր Քոչարյանը։
Համաժողովի շրջանակում կազմակերպված էքսպոյում ներկայացված մյուս լուծումը IDDistributor հարթակն էր, որը հնարավորություն է տալիս ավտոմատացնել մատակարարների և առևտրային կետերի միջև վճարումները՝ միաժամանակ ապահովելով լրացուցիչ ֆինանսական միջոցների հասանելիություն։
IDBank-ի ՓՄՁ մանրածախ ցանցի զարգացման առաջատար մենեջեր Թորոս Դավթյանը կարևորեց մարզային բիզնեսների համար շրջանառու միջոցների հասանելիության ապահովումը։
«IDDistributor-ը նոր հնարավորություններ է ստեղծում մատակարարների և վաճառակետերի համագործակցության համար․ վճարումը կատարվում է QR կոդի միջոցով, իսկ անհրաժեշտության դեպքում վաճառակետը կարող է օգտվել Rocket Distributor վարկային սահմանաչափից։ Արդյունքում վաճառակետը կարողանում է շարունակել ապրանքների ձեռքբերումը, մատակարարը ստանում է վճարումը, իսկ սպառողը ձեռք է բերում անհրաժեշտ ապրանքը», - նշեց Թորոս Դավթյանը։
IDBank-ի ՓՄՁ մանրածախ ցանցի զարգացման բաժնի մարզային թիմի համակարգող Տիգրան Աղաջանյանն ընդգծեց հարթակի ընդլայնման կարևորությունը։
«Մեր նպատակն է ընդլայնել IDDistributor հարթակի գործունեության աշխարհագրությունն ու գործընկերային ցանցը՝ ներգրավելով ավելի շատ մատակարարների և արտադրողների ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում։ Սա ավելի մեծ թվով տնտեսվարողների հնարավորություն կտա օգտվելու հարթակի ընձեռած անկանխիկ վճարումների և ֆինանսավորման գործիքներից», - ասաց Տիգրան Աղաջանյանը։
IDBank-ը շարունակում է զարգացնել հաճախորդների տարբեր խմբերի կարիքներին համապատասխանող ֆինանսական և թվային լուծումները՝ ընդլայնելով դրանց հասանելիությունը նաև մարզերում։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ