Հայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերը
PoliticsՆոյեմբերի 4-5-ը կայացել է ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի աշխատանքային այցը Վիլնյուս։
Այցի շրջանակներում Վահան Կոստանյանը հանդիպումներ է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Կրիստուպաս Վայտեկունասի, Լիտվայի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Աստա Սկայսգիրիտեի և Սեյմասի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ռիչարդաս Դեգուտիսի հետ:
Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել քաղաքական երկխոսության շարունակական խորացումը՝ ընդգծելով Հայաստանի և Լիտվայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի կյանքի կոչման ուղղությամբ գործնական քայլերի, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնման կարևորությունը։
Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի առաջմղման, այդ թվում՝ ԵՄ խորհրդում Լիտվայի առաջիկա նախագահության համատեքստում փոխգործակցության հնարավորություններին առնչվող հարցեր։
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ:
Հետևեք մեզ՝ այստեղ