Նիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա Կոստանյան
Politicsնիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել. այն Եվրոպան, որը խոստանում է նա, ոչ մի երաշխավորված ապագա չի ուրվագծում։ Նա համագործակցում է եվրոպական միության ձախական բևեռի հետ, որն այսօր նույն Եվրոպայում այն աստիճան հեղինակազրկված ու մաշված է, որ մերժվում է հենց եվրոպացիների կողմից։ Մինչդեռ ադեկվատ, արժեքներ կրող աջական և կենտրոնամետ եվրոպական ուժերը, անկախ Հայաստանի իշխանության վարած քաղաքականությունից, պրո-արցախյան դիրքորոշում ունեն և աջակցում են ազգային ինքնության պահպանմանն ու քրիստոնեական արժեքների տարածմանը։
Իսկ ո՞վ գիտի դրա մասին, գրեթե ոչ ոք կամ շատ քչերը, իսկ ինչու՞, որովհետև գտնվում ենք տեղեկատվական վակուումի, գրաքննվող ու խիստ ֆիլտրված ինֆո պատերազմի մեջ։ Լսեք և փորձեք եզրակացություններ անել։ Տիկին Սեդրակյանն իսկական մտավորական է, որի բովանդակային քննարկումներն ինքնին դասընթաց են իրենցից ներկայացնում։