Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ում
SportՉինաստանի Նինբո քաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում մրցելույթն ավարտեց Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը (95 կգ): Եվրոպայի կրկնակի չեմպիոնը հանդես եկավ B խմբում և գրանցեց երկամարտի 360 կգ (165+195) արդյունք:
Պոկում ու հրում վարժություններում հայ ծանրորդը կատարեց մեկական հաջող մոտեցում:
B և C խմբերի պայքարի ավարտից հետո Դավիթ Հովհաննիսյանը 9-րդն է:
Հետևեք մեզ՝ այստեղ