Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
SportՔՊ–ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ։ Այս մասին հայտնում է Երևանի շախմատի ֆեդերացիայից։
Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահի արտահերթ ընտրություններ.
2026թ-ի հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ Երևանի շախմատի ֆեդերացիայի արտահերթ համաժողովը։
Ֆեդերացիայի անդամները նախապես ծանոթացել էին համաժողովի օրակարգին, որում ընդգրկված էին հիմնական հինգ հարցեր․
1․ Նախագահության հաշվետվություն
2․ Վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվություն
3․ Նախագահության ընտրություններ
4․ Կանոնադրության 7․25, 7․29, 7․32, 7․35 և 7․37 կետերի փոփոխություն
5․ Ընթացիկ հարցեր
Ներկաները լսեցին զեկույցները հաշվետվությունների մասին։ Այնուհետև նիստին ներկա 33 անդամները միաձայն կողմ քվեարկեցին ֆեդերացիայի նոր նախագահի և նախագահության կազմի օգտին, որն ունի հետևյալ կազմը։
Սերգեյ Բագրատյան՝ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
Նորայր Քալանթարյան՝ Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ
Ռաֆայել Վահանյան՝ Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ
Արսեն Մակվեցյան՝ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ
Նորայր Հովհաննիսյան՝ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ
Վարդան Մելքոնյան՝ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ:
Հետևեք մեզ՝ այստեղ