Հայտնի է ճաղատացման դեմ արդյունավետ միջոցը
Կարմիր երեքնուկի մզվածքն արդյունավետորեն օգնում է կանխել տղամարդկանց ճաղատացումը: Այս մասին հաղորդել է «Express» հրատարակությունը:
Հետազոտությանը մասնակցել է անդրոգենային մազաթափություն ունեցող 30 տղամարդ: Չորս ամսվա ընթացքում կամավորները գլխամաշկին կարմիր երեքնուկի մզվածք են քսել: Փորձարկումների արդյունքում հետազոտության մասնակիցների մոտ գրանցվել է մազերի 13% աճ: Բացի այդ, գիտնականները նշել են, որ կամավորների մազաթափությունը 29%-ով նվազել է: Միևնույն ժամանակ, պլացեբո օգտագործած խմբի մոտ որևէ փոփոխություն չի գրանցվել:
Հետազոտության երկրորդ փուլին մասնակցել է 109 կին: Նրանց մոտ 90 օր անց, մազերի կառուցվածքի, արտաքին տեսքի և որակի զգալի բարելավում է դիտվել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը